A
A
Քոնոր Մաքգրեգորը անձամբ դեղորայք է հասցրել հիվանդանոց
Աջակցիր «Ա1+»-ինԽառը մենամարտերի աշխարհի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը շարունակում է օգնություն ցույց տալ իր երկրին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում:
Անվանի մարզիկն այցելել է Դուբլինի մանկական հիվանդանոցներից մեկը և անձամբ անհրաժեշտ դեղորայք հասցրել բժշկական կենտրոն:
Մինչ այդ նա 1 միլիոն եվրո էր հատկացրել Իռլանդիայի հիվանդանոցներին, որոնք այդ գումարով ձեռք են բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ միջոցներ: