Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան որոշեց օլիմպիական խաղերի հայտավորման վերջնաժամկետը

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան երկարաձգել է Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներին որոշելու վերջնաժամկետը: Ինչպես հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, խաղերի մասնակիցների վերջնական ցանկը կհրապարակվի 2021 թ հունիսի 28-ին: Մինչ այդ ձյուդոյիստների ցուցադրած բոլոր արդյունքները կհաշվարկվեն 100 տոկոսով, անկախ Համաշխարհային սերիայի և որակավորման այլ մրցաշարերի վերսկսման ամսաթվից: 

Ուղեգրերի բախշումը մնացել է անփոփոխ: Նախ կորոշվեն 6 լավագույնները մինչև 2019թ մայիսի 24-ի արդյունքներով: Ապա կսկսվի նոր հաշվարկ, որը կավարտվի 2021-ի հունիսի 28-ին: Դրա արդյունքում հայտնի կդառնան վերցին վեց ուղեգրերի տերերը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը 2020 թվականից տեղափոխվել են 2021 թվական՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: