Magnus Carlsen Invitational. Դին Լիժենը վերջին տուրում ջախջախեց Մագնուս Կառլսենին
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Magnus Carlsen Invitational անվանումը կրող արագ շախմատի առցանց մրցաշարի շրջանաձև փուլը:
Այսօր կայացած 7-րդ տուրում նախ Դին Լիժենը 3:1 հաշվով ջախջախեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, վաստակեց 15 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այնուհետև Անիշ Գիրին հաղթեց առաջատարներից մեկին՝ Ֆաբիանո Կարուանային՝ 2,5:1,5:
Երրորդ առաջատար Հիկարու Նակամուրան լրացուցիչ պարտիայում առավելության հասավ Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ, վաստակեց 15 միավոր և հավասարվեց Դին Լիժենին: Սակայն, ամերիկացի շախմատիստը միավորների ընդհանուր քանակով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: Այդպիսով, կիսաեզրափակիչում նա կհանդիպի իր հայրենակից Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ 2-րդ տեղը գրաված չինացի գրոսմայստերին մրցակից բաժին հասավ նրան հաջորդող Մագնուս Կառլսենը:
Օրվա չորրորդ խաղում ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին լրացուցիչ պարտիայում հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային և վաստակած 8 միավորով գրավեց 5-րդ տեղը: Անիշ Գիրին ու իրանցի շախմատիստը 7-ական միավորով բաժանեցին 6-7-րդ տեղերը, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 6-ով եզրափակեց առցանց անցկացված առաջին խոշոր մրցաշարի աղյուսակը:
Մայիսի 1-ին կիսաեզրափակիչ առաջին խաղում Հիկարու Նակամուրան կհանդիպի Ֆաբիանո Կարուանային, իսկ մայիսի 2-ին իրար հետ կրկին կմրցեն աշխարհի չեմպիոնն ու աշխարհի գավաթակիրը: