Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zenit
A A
Սպորտ

Ռոման Բերեզովսկին ու Սարգիս Հովսեփյանը հայտնվել են «Զենիթի» խորհրդանշական թիմում

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը լեգեոներների խորդհրդանշական հավաքական է կազմել՝ ելնելով ֆուտբոլիստների իրենց ազգային թիմերում անցկացրած խաղերի քանակից:

Այդ հավաքականում ընդգրկվել են նաև Հայաստանի երկու ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Ռոման Բերեզովսկին ու պաշտպան Սարգիս Հովսեփյանը: Պարզվում է, որ «Զենիթում» հանդես գալու ըարիներին մեր անվանի դարպասապահը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 25 խաղ: Այդ ցուցանիշով նա զիջում է սլովակցի Չոնտոֆալսկուն, այդ իսկ պատճառով թիմում նշվել է որպես փոխարինող: Իսկ ահա Սարգիս Հովսեփյանը հավաքականում անցկացրած 29 խաղով ճանաչվել է «Զենիթի» լավագույն աջ պաշտպան:

Այդ խորհդանշական թիմում ընդգրկվել են նաև բելգիացիներ Լոմբերտսն ու Վիտսելը, պորտուգալացիներ Բրունու Ալվեշն ու Դանին, ուկրաինացի Տիմոշչուկը, բրազիլացի Հալկը, հարավկորեացի Կիմ Դոն Ջինը, սլովակցի Մակը, հունգարացի Խուստին: