A
A
Կառավարությունը կվճարի մինչև 25 հազար դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարի 30 տոկոսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն ընդլայնում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը 30 տոկոսի չափով կփոխհատուցի 207.837 էլեկտրաէներգիայի և 81.697 գազի բաժանորդի ծախս, որոնք փետրվար ամսին սպառել են՝ ▪️10.001 դրամից մինչև 25.000 դրամ էլէկտրաէներգիա, ▪️30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազ։
Շուրջ 310 ընդհանրապես չգազիֆիկացված գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով: Այն բաժանորդները, որոնք մարտ ամսին ունեցել են մինչև 3000 դրամ ջրի սպառում կտրամադրվի մինչև 50 տոկոս աջակցություն։Այս ծրագրի շահառուների թիվը 424.972 է։
Մանրամասները՝ տեսանյութում