Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ընդունելության քննության որոշ մանրամասներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲոլոր մասնագիտությունների համար բուհ ընդունվելիս մեկ քննություն է լինելու: Սա արվում է հակահամաճարակային պայքարի շրջանակներում ավելորդ կուտակումներ թույլ չտալու և վարակը չտարածելու համար. այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ մեկ քննության առարկայի հանձնումը կարևոր է, քանի որ միայն դպրոցի գնահատականներով կամ միջինացված գնահատականներով պատկերը իրական չի կարող լինել:
Դիմումների հայտարարագրումն իրականացվելու է մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ ԳԹԿ-ի համապատասխան էջում: Իսկ նրանք, ովքեր նախատեսված 4 քննության համար 1500 դրամ վճարել են, գումարը կվերադարձվի: Դիմորդներից միայն մեկ քննության գումարը կպահվի:
Նախարարը պարզաբանեց, որ դիմորդները ընդունելության դիմում հայտում հայտագրում են մասնագիտություններն անվճար և վճարովի համակարգերում, ասելով, որ սա կարևոր փոփոխություն է, քանի որ մեկ քննությունով դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի ընդունելության, մինչև երկու անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված միևնույն առարկայի քննությունն է հանձնում: Նա ընդգծեց, որ այսպիսով կարևորում ենք մասնագիտության ընտրությունը:
«Ենթադրեք ուզում եք ընդունվել արևելագիտության ֆակուլտետ և դուք հենց այդ մասնագիտությունն եք ուզում ստանալ: Եվ, ով դիմի այս մասնագիտությանը, նրան անվճար և վճարովի համակարգերի առավելություն է տրվելու: Նույն հավասար իրավունքը չի ունենալու այն դիմորդը, որը տվյալ մասնագիտության համար չի դիմել: Օրինակ ՝ հայտոււմ նշում եք արևելագիտություն և նշում՝ անվճար և վճարովի: Այլ մասնագիտությունով դիմածները, եթե նույնիսկ բարձր գնահատական են ստացել չեն կարող մասնակցել այս մրցույթին: Սա կարևոր սկզբունք է, որ մենք արդեն կարևորենք մասնագիտությունը, և յուրաքանչյուրը որոշի՝ ինչ մասնագիտություն է ուզում ընտրել: Թափուր տեղերի դեպքում բարձր գնահատական ստացած դիմորդը կարող է մասնակցել մրցույթին»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհերի թափուր տեղերի առկայության դեպքում դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին էլեկտրոնային համակարգով՝ նոր դիմում հայտ ուղարկելով:
Նախարարը նշեց, որ քննության առարկանների ընտրության հարցում առաջնորդվել են դիմորդի շահով և ընտրել են այնպիսի առարկաներ, որոնք հնարավորույթուն կտան մասնակցել մեկից ավել մասնագիտությունների համար մրցույթին:
«Յուրաքանչյուրը ունի 2ամիս լիարժեք պատրաստվելու մեկ քննության համար և 25-ից 40 օր որոշում կայացնելու, որ մասնագիտությամբ է ուզում ուսում ստանալ: Քննության առարկաների ցանկը նշված կլինի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում և կրթական տեխնոլոգիաների ազգային կոնտրոնի հեռավար էջում: