Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiakan
A A
Սպորտ

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի բաց նամակը 206 երկրների կառավարություններին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը բաց նամակով դիմել է օլիմպիական  կազմակերպություններին և շարժման գաղափարակիցներին։ Դրանում մասնավորապես ասված է 

«COVID-19-ը զգալի ազդեցություն է ունեցել մարդու գործունեության բոլոր ոլորտների, ներառյալ՝  սպորտի վրա։ Վիրուսի տարածումը հանգեցրեց նրան, որ  ընդունվեց պատմական որոշում` 2021թ տեղափոխել օլիմպիական խաղերը: 

206 ազգային օլիմպիական կոմիտեները,  միջազգային ֆեդերացիաները, ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը այդ դժվարին հարցում միասնական եղան, որը օլիմպիական շարժման  համերաշխության հիանալի դրսևորում է: 

ՄՕԿ-ը չի հրաժարվում օլիմպիական խաղերի տեղափոխման հետ կապված ծախսերից։ Ճշգրիտ գումարն առայժմ հայտնի չէ,  բայց, ամենայն հավանականությամբ, այն կկազմի մի քանի հարյուր միլիոն դոլար:

ՄՕԿ –ը  որոշել է  ավելացնել Տոկիոյի խաղերին նախապատրաստվելու համար դրամաշնորհների, ինչպես նաև 1600 մարզիկների օլիմպիական կրթաթոշակների գումարը։

Համատեղ աշխատանքային խումբն արդեն աշխատում է խաղերի  տեղափոխման հետ կապված բոլոր մանրամասների վրա: Մենք հաշվի ենք առնում առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ կապված հասարակական իրադարձությունների հետ: 

«Օլիմպիական օրակարգ-2020»-ի նշանաբանը (փոխիր կամ  փոփոխիր) ինչպես նախկինում,  արդիական է նաև այսօր։ Եթե մենք ճիշտ դասեր քաղենք ստեղծված իրավիճակից, օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ և նշանակալից։

Այնուամենայնիվ, հետկորոնավիրուսային աշխարհում մենք կկանգնենք նոր մարտահրավերների առջև, ուստի կարևոր է շարունակել «Օլիմպիական օրակարգ-2020»-ը և  դրանք հարմարեցնել նոր մարտահրավերներին: 

Համաճարակից հետո առողջության պահպանումը շատ ավելի մեծ դեր կունենա։ Կորոնավիրուսի ճգնաժամը մեզ սովորեցնում է, թե ինչպես է  ամուր  առողջությունն օգնում  հաղթահարել վարակիչ հիվանդությունները: Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը թերևս  մնում է  մարդկանց առողջության պահպանման ամենամատչելի գործիքը: Այս ամենն առավել շեշտադրելու համար ՄՕԿ-ը ԱՀԿ–ի հետ նախատեսում է կնքել փոխըմբռնման նոր հուշագիր։

Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն ունի  սոցիալական հեռավորությունը սպորտի վիրտուալ տարածքում: Որոշ միջազգային ֆեդերացիաներ արդեն նախաձեռնություն են ցուցաբերել հեռավար մրցումների կազմակերպման գործում: Մենք պետք է աջակցենք և ամրապնդենք այդ ջանքերը։

Ստեղծված իրավիճակը, անշուշտ, կհանգեցնի երկար և խոր տնտեսական ճգնաժամի, որի ազդեցությունը տարբեր երկրներում սպորտի վրա կարող է տարբեր լինել: Դա կախված կլինի նրանից, թե պետությունների ղեկավարները ինչ նշանակություն են տալու  սոցիալական կապիտալին և սպորտին՝ ֆինանսական օգնության բաշխման գործում։

Մենք պետք է հորդորենք կառավարություններին գնահատել և հարգել սպորտի հսկայական ներդրումը՝ հանրային առողջության, ինչպես նաև դրա կարևոր դերը ազգային տնտեսության մեջ»։

 ՄՕԿ-ի նախագահի բաց նամակը հրապարակել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: