Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Հասարակություն

Ալեն Սիմոնյանը բարևել է Արթուր Դանիելյանին, ինչին ի պատասխան վերջինս հայհոյել է ԱԺ փոխխոսնակին (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացնում այսօր իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ իր տան հարևանությամբ գտնվող այգում ընկերոջ հետ քայլելիս տեսել են 3 հոգու, որոնցից մեկը «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանն է եղել։ ԱԺ նախագահի խոսքով՝ Դանիելյանը բավականին երկար նայել է իրեն, և ինքը բարևել է նրան, ինչին ի պատասխան Արթուր Դանիելյանը հայհոյել է նրան։

«Ես մոտեցա նրան, ու ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի իր քթին»,- պատմեց ԱԺ փոխխոսնակը, հավելելով, որ ինքը գիտակցում է իր պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է իրեն նման ձև դրսևորել։

Այնուհետև ըստ Ալեն Սիմոնյանի՝ երեքով փորձել են իրեն քաշքշել, հարվածել և ծեծկռտուք է սկսվել։

«Անցնող մարդիկ սկսեցին բղավել, կանգնեցնել, և այդ երիտասարդները շտապեցին հեռանալ այդտեղից»,- պատմեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։