Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Հասարակություն

Ալեն Սիմոնյանը չկարողացավ խուսափել ակնհայտ սադրանքից․պատգամավոր

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆբ-ի իր էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հանդեպ կիրառված բռնությանը։ Նա գրել է․

Վերջին շրջանում այս խմբակի անդամները պարբերաբար սադրանքների են ենթարկել իշխանության և խորհրդարանի տարբեր ներկայացուցիչների, մասնավորապես հանրային վայրերում դիտավորյալ ուսով խփելով կամ հայհոյելով։

Կարծում եմ՝ սրանց գործունեությունը (եթե կարելի է այդպես անվանել ակնհայտ լկտիությունը) պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։

Ցավոք, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չկարողացավ խուսափել ակնհայտ սադրանքից։

Եվ սա միայն այսբերգի երևացող կողմն է....