Ալեն Սիմոնյանը ունի գլխապտույտ ու սրտխառնոց․ նա Նաիրի բժշկական կենտրոնում է. լրացված
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․
Բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան` տեղեկացնեմ, որ Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական զննության է ենթարկվում: Ունի գլխապտույտ ու սրտխառնոց:
Ըստ պատգամավոր Արփի Դավոյանի՝ նա Նաիրի բժշկական կենտրոնում է։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկակական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին:
Ավելի ուշ Armtimes.com-ը լուր տարածեց, որ Այսօր «Մալիբու» այգում հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
«Անցկացվել են հետազոտություններ, ոսկրատրավմատիկ ոչ մի փոփոխություններ՝ գլուխ, պարանոց, կրծքավանդակ, որովայն և նաև փափուկ հյուսվածքների կողմից, օրգան-համակարգերի կողմից ոչ մի փոփոխություն չկա: Կա ձախ քունքային հատվածում սալջարդ և փոքր արյան զեղում: Ուղեղի ցնցում հարցականով: Այդ դիագնոզն է դրված»,-ասաց Գնունին: