Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (15)
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի նոր դեպքերը Հայաստանում՝ այսօրվա դրությամբ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 1932 են։

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
 
Նոր դեպքեր՝ 65
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1932
Առողջացածներ - 900
Փաստացի բուժվողներ - 1000
Ընդհանուր թեստեր - 20189
Մահվան ելքեր - 30
 
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են․
 
«Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: