Բացել լրահոսը Փակել լրահոսը
orig-1588137784RYUm0jdLyBEUXFpnnkWvGvjLfSSaUsnOqkw4UDKQ
A A
Հասարակություն

ՌԴ-ում տուն է հրդեհվել․ կա 8 զոհ, որոնցից 6-ը՝ երեխաներ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում առանձնատուն է հրդեհվել, ինչի հետեւանքով 8 հոգանոց ընտանիքը մահացել է։ ТАСС-ի փոխանցմամբ՝ նրանցից 6-ը երեխաներ են։

Նշվում է, որ հրդեհի պահին տանը 9 հոգի է գտնվել՝ 6 երեխաները, նրանց ծնողներն ու քեռին։ Վերջինիս հաջողվել է փրկվել, նա դուրս է եկել վառվող տնից ու փախել, մյուսները քնած են եղել։

Հրդեհը բռնկվել է գիշերը։ Երեխաներից ամենամեծն 8 տարեկան էր, փոքրը՝ մեկ ամսական։

Իրավապահ մարմիններից նշել են նաեւ, որ ընտանիքն անապահով է եղել։ Դպրոցից, որտեղ հաճախել է ավագ երեխան, ահազանգ է եղել, որ մայրը պատշաճ կերպով չի իրականացնում ծնողական պարտականությունները։