Բացել լրահոսը Փակել լրահոսը
1588099394_1013676
A A
Մարզեր

Ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 9-ին կիրականացնեն ցուցադրական թռիչքներ (տեսանյութ)

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի օդային ուժերը ներգրավված են լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներում։

Այս մասին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից: Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարել է միջոցառման նախապատրաստման մասին:

«Ցուցադրական թռիչքները տեղի կունենան մայիսի 9-ին ժամը՝ 10։00-ին Հայաստանի 12 քաղաքներում, ինչպես նաև Երևանում։ Ինքնաթիռների թռիչքները կլինեն զորամասերում արարողակարգային միջոցառումների հետ զուգահեռ»,- հայտնել է Դվորնիկովը։

Միջոցառմանն, ընդհանուր առմամբ, ներգրավվելու են 126 ինքնաթիռ և 84 ուղղաթիռ։

Մանրամասները՝ «Ցայգ ՀԸ» տեսանյութում