Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սրանք ծախված են, ուզում են քանդեն և այսօր կուլմինացիան էր, հասանք տեղ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Լուսավոր Հաայստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցած Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպին, նշելով, որ այդ բանավեճը կապված է երկու օր առաջ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու իր առաջարկության հետ:

«Երկու օր առաջ նախաձեռնությամբ ենք հանդես եկել: Առաջարկը հետևյալն է, որ ամբողջ աշխարհում մարդկանց  ֆինանսական աջակցություն են տրամադրում, իրենց ՀՆԱ-ի տոկոսի չափով, Հայաստանում չեն ուզում դա անեն: Եվ մինչև այս պահը ասում էին փող չկա և ես բացահայտել եմ որ փող կա: Իմ մեղքը նրանո՞ւմ է, որ ես գիտելիքս օգտագործել եմ, առաջարկել և ասել եմ փող կա: Մինչև այդ, մարդկանց հավատացրել են, որ քյասիբ երկիր ենք փող չկա: Եվ հիմա երկու օր է հայհոյում, են ֆեյսբուքներով, իրենց կայքերով, պոպուլիզմ է սրանք ծախված են ուզում են քանդեն և այսօր կուլմինացիան էր, հասանք տեղ»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով վեճեր ստեղծելու նպատակը հասարակությանը շեղելն է:

«Սա արվում է մի բանի համար, որ դուք շեղվեք այս թեմայից մոռանաք, որ պետությունը պետք է ձեր փողերից ձեզ փող տա: Մոռանաք, որ այսօր 4300 ընտանիք մթին նստած է, լույս չկա, որ միացնի:  763 ընտանիք գազ չունեն ցրտին նստած են, սա արվում է որ դուք շեղվեք, ասեք՝ վայ Մարուքյանը էս ինչ վատ պահեց, էս ինչ են անում ու մոռանաք, որ ձեր գազը, լույսը անջատել են: Մեք չենք շեղվելու, հետևողական շարունակելու ենք աշխատել: Խաչատրյան Գագոյի գանձապետը՝ Ջանջուղազյանը, եկել է ասում է փող չկա, Խաչատրյան Գագոն ինչքան տեղակալ ուներ կամ ռոզիսկի տակ են, կամ բռնված են, Ջանջուղազյանն ո՞վ է, ֆինանսների նախարար, եկել ասումա փող չկա: Այսօր խորհրդարանը քննարկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենքը, որով բանավոր ցուցումի հիման վրա կարելի է մարդ մեկուսացնել, բողոքարկման որևէ ընթացակարգ չկա: Խոսել ենք, բայց ո՞վ է հետևել, սաղ նրա մասին է, որ Սերժը , դուք եք բանավոր ցուցումով նախագիծ բերել, ի՞նչ Սերժ, ինչից խոսում ենք ասում են Սերժը, Միշիկը, Սաշիկը չգիտեմ ով»: