Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Սիմոնյանը Միշիկի մասին մի երկու կարևոր բան ասաց պատասխան եկավ այդ կողմից. Սոս Ավետիսյանը ՝ ԼՀԿ-ին (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է պարետի և պարետատան լիազորությունները հստակեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը անդրադարձավ Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, թե Ալեն Սիմոնյանին սեփական քաղաքական թիմի ներսում լուրջ չեն ընդունում: Ավետիսյանն ասաց Ալեն Սիմոնյանը ընդունված է իր քաղաքական թիմի կողմից.

«Երևի թե, որ պարոն Սիմոնյանը Միշիկի մասին մի երկու կարևոր բան ասաց, պատասխանելու և արդարադատության առաջ կանգնելու, պատասխան եկավ այդ կողմից, մի վերարտադրեք այն թեզերը, որոնք մենք արդեն լսել ենք Խորհրդարանից դուրս պրծած որոշակի ուժերի կողմից»:

Ավետիսյանը հորդորեց հարգալից լինել: Ավետիսյանի ելույթին անդրադարձավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նշեց, որ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ունեցել են ելույթներ և ներկայացրել են հիմնավոր թեզեր, ինչին ի պատասխան՝ արժանացել են վիրավորանքների: Մարուքյանը ևս հորդորեց հարգալից լինել և չվիրավորել իրենց:

Ինչ վերաբերում է բուն նախագծին, Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց, թե հնարավո՞ր է՝ Հայաստանում մայիսի մեկից տնտեսությունը վերաբացվի, բայց  մայիսի 14-ին ևս մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմի երկարացման հայտարարություն անի Կառավարությունը.

«Այսինքն՝ երկիրը ապրի իր բնականոն հունով, բայց դուք արտակարգ  դրությունը շարունակաբար երկարացնեք, որ այս սահմանափակումները կարողանաք կիրառել»:

Մարուքյանն ասաց՝ ակնկալում է, որ փոխնախարարը հարցին կանդրադառնա: