Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քննարկվում է հաջորդ ուստարին մեկ շաբաթ շուտ սկսելու հնարավորությունը․ փոխնախարար (տեսանյութ)

Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա ավարտը, որը հնգօրյա ուսումնական շաբաթվա պարագայում մինչև մայիսի 22-ն է, իսկ վեցօրյայի պարագայում՝ մայիսի 23-ը։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Բացթողնված դասերը հաշվառվելու են ըստ հեռավար ուսուցման ծածկված ծավալի։ Ըստ այդ՝ դպրոցները հաջորդ ուսումնական տարում լրացնելու են դասերը, հեռավար ուսուցմամբ նախատեսված ծավալը լրացրած դպրոցների և ուսուցիչների առաջ բացթողնված դասերի լրացման պահանջ չի դրվելու կամ դրվելու է միայն բացթողնված դասերի չափով»,- ասաց փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նախարարությունն այժմ քննարկում է հաջորդ ուսումնական տարում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին շաբաթ օրերին դասեր կազմակերպելու, ինչպես նաև ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հնարավորությունը։

«Բայց սա կախված է նրանից, թե ինչպիսի իրավիճակ կունենանք ուսումնական տարվա ավարտին, և ինչքանով հեռավար ուսուցման գործընթացը ծածկած կլինի ուսումնական տարվա ամբողջ ծավալը»,- ասաց փոխնախարարը։