A
A
Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ՝ Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքի ավագանու նիստին քննարկման դրվեց Երևանի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկների անկյունային հատվածը՝ Երևանի կրկեսին հարակից պուրակը, կրկեսի հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, ծաղրածու, գրող, թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անունով անվանակոչելու որոշումը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն ասաց, որ պուրակի անվանակոչման համար որոշման կապակցությամբ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, իսկ առաջարկված որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
«Մեծ հույս ունեմ, որ այսօր Երևանի ավագանին վերջապես համեստորեն կպատվի մեծ արտիստի վառ հիշողությունն իր անվան պուրակով իր 85-ամյակի առթիվ, որտեղ շուտով կտեղադրվի նաև իր արձանը»,- նշեց Անտոնյանը։

Ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը հույս հայտնեց, որ Ենգիբարյանի հանրահռչակումը չի կորի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում։ «Եվ սա կլինի առաջինը և ոչ վերջինը 85-ամյակի միջոցառումներում»,- նշեց նա։
44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ որոշումն ընդունվեց։