A
A
Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
Այդ մասին տեղեկացնում են նրա գրասենյակից։
Նշվում է, որ հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։