A
A
Կորոնավիրուսի հաստատված դեպքերը՝ 1867․ եւս մեկ մահ է արձանագրվել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 1867 են։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
Նոր դեպքեր՝ 59
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1867
Առողջացածներ - 866
Փաստացի բուժվողներ - 971
Ընդհանուր թեստեր - 19296
Մահվան ելքեր - 30
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են․
«Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացածներ։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»: