Աշխարհի 3-րդ ռակետ Դոմինիկ Թիմը քննադատել է Նովակ Ջոկովիչին
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի 3-րդ ռակետ Դոմինիկ Թիմը համաձայն չէ առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի այն առաջարկի հետ, որ պրոֆեսիոնալ թենիսիստները պետք է ստեղծեն ցածր վարկանիշ ունեցող թենիսիստների օգնության հիմնադրամ:
«Ցածր վարկանիշ ունեցող ոչ մի թենիսիստ այժմ չի պայքարում գոյությունը պահպանելու համար: Ես շատ եմ հանդիպել նման թենիսիստների հետ, ովքեր մա մարզաձևին չեն նվիրվում 100 տոկոսով: Նրանք պրոֆեսիոնալներ չեն: Չեմ հասկանում, ինչու պետք է մենք նրանց փող վճարենք: Ավելի լավ կլինի գումարներ տրամադրեմ այն մարդկանց, որոնք իրոք դրա կարիքն ունեն:
Աշխարհում չկա մի մասնագիտություն, որը ձեզ հենց սկզբից ապահովում է հաջողություն և բարձր շահույթ: Առաջատար թենիսիստները հենց այնպես ոչինչ չեն ստանում: Դրա համար պետք է պայքարել, որպեսզի բարձր վարկանիշ ձեռք բերես», - ասել է ավստրիացի թենիսիստը: