Բացել լրահոսը Փակել լրահոսը
HPG
A A
Պաշտոնական

Հանրային պաշտպանները կօգնեն սոցիալական աջակցության համար դիմում լրացնել

ՀՀ փաստաբանների պալատից տեղեկացնում են․

«ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ

  • կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված, 

  • ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն, 

հայտարարում է՝

քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին»։