Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Magnus Carlsen Invitational. Անիշ Գիրին ընդհատեց Մագնուս Կառլսենի հաղթարշավը

Magnus Carlsen Invitational արագ շախմատի առցնանց մրցաշարում այսօր կայացած 5-րդ տուրում գրանցվեցին երկու խոշոր անակնկալներ:

Նախ մրցաշարային աղյուսակը 11 միավորով գլխավորող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 1,5:2,5 հաշվով զիջեց Անիշ Գիրիին և կրեց առաջին պարտությունը: Նիդեռլանդցի շախմատիստը առաջին հաղթանակը տոնեց և վաստակեց 4 միավոր:

Մրցաշարի ընդգծված ետնապահ Ալիռեզա Ֆիրուջան 2,5:1,5 հաշվով առավելության հասավ արագ շախմատի առաջատարներից մեկի՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ: 16-ամյա իրանցի գրոսմայստերը վաստակեց իր առաջին երեք միավորները, իսկ ահա ֆրանսիացի շախմատիստը 5 միավորով մնաց 5-րդ տեղում:

Վաղը տեղի կունենան 5-րդ տուրի մնացած երկու հանդիպումները: Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան կհանդիպի 3-րդ հորիզոնականում գտնվող Ֆաբիանո Կարուանայի հետ: Աշխարհի գավաթակիր Դին Լիժենը կմրցի Յան Նեպոմնյաշչու հետ: