Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karate 1
A A
Սպորտ

Հայաստանում կանցկացվի կարատեի առցանց բաց առաջնություն

Կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիան մայիսի 7-14-ը միջազգային Uventex հարթակում կանցկացնի կարատեի առցանց բաց առաջնություն: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի անդամ, այնպես էլ այլ ֆեդերացիաների ու կազմակերպությունների մարզիկներն ու վետերանները: Հնարավոր է լինեն նաև մարզիկներ այլ երկրներից: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, կարատեիստները կմրցեն կատա ձևում: