Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Ֆրանսիան հրաժարվել է աթլետիկայի 2020թ Եվրոպայի առաջնությունից

Եվրոպայի 2020թ աթլետիկայի առաջնությունը լիովին չեղարկվել է: Այդ մասին հայտնել է աթլետիկայի Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Ցավով պետք է նշենք, որ Փարիզում նախատեսված Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է: Մենք հույս ունեինք, որ այս բարդ տարում աթլետները կկարողանան մասնակցել խոշոր մրցաշարերի, սակայն դա մեզ չհաջողվեց», - ասել է Եվրոպայի աթլետիկայի փոխնախագահ Դոբրոմիր Կարամարինովը: 

Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի ղեկավար Ժան Գրասիան այդ կապակցությամբ ասել է, որ իրենք ամեն ինչ արել են մրցաշարը պահպանելու համար, սակայն ընթացքում եկել են այն եզրահանգման, որ իմաստ չունի վտանգել մարդկանց կյանքը հանուն սպորտի:

Հավելենք, որ մրցաշարը նախատեսված էր օգոստոսի 26-30-ը, Փարիզում: Նախապես վաճառված տոմսերի գումարը կվերադարձվեն դրանց տերերին։