Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Թենիս. US Open-2020-ը հնարավոր է անցկացվի Նյու Յորքից դուրս

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարարերից մեկը՝ US Open-2020-ը, այս տարի հնարավոր է անցկացվի Ինդիան-Ուելսում: Այդ մասին հայտնում է իսպանական Marca թերթը:

Պատճառն այն է, որ Նյու Յորքում, որտեղ անցկացվում է այդ մրցաշարը, բավական մեծ է  կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը, իսկ US Open-ի կորտերն այժմ տրամադրել են հիվանդանոցներին:

Ինդիան-Ուելսը, որը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգում, ավելի քիչ է տուժել կորոնավիրուսի պանդեմիայից, բացի այդ այստեղ կան բոլոր պայմանները խոշոր մրցաշար կազմակերպելու համար:

Նշենք, որ US Open-2020-ի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 24-ին: «Մեծ սաղավարտի» շարքին դասվող մյուս մրցաշարերից Ուիբլդոն-2020-ն ընդհանրապես չեղարկվել է, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունը տեղափոխվել է հոկտեմբեր ամիս: