Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Իսպանիայում կպատժեն խաղալուց հրաժարվող թիմերին ու ֆուտբոլիստներին

Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ կպատժվեն բոլոր այն ակումբներն ու ֆուտբոլիստները, ովքեր առաջնության վերսկսումից հետո կհրաժարվեն խաղադաշտ մտնել և խաղալ: Այդ մասին հայտնում է իսպանական AS սպորտային թերթը:  

«Ինչ կլինի, եթե ակումբը կամ ֆուտբոլիստը հրաժարվի խաղադաշտ մտնել և խաղալ: Եթե մեզ ասեն, որ կարելի է խաղալ, ապա խաղից հրաժարվող թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն, ինչպես ընդունված է կանոնակարգով: Նույնը վերաբերում է նաև խաղացողներին: Հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստը կորակազրկվի:

Լիգան 1 մլրդ եվրո կկորցնի, եթե չավարտի առաջնությունը: Առանց հանդիսականներով խաղալու դեպքում մեր կորուստը կկազմի ընդամենը 350 մլն եվրո: Մենք չեն քննարկել առաջնությունը ժամանակից շուտ ավարտելու տարբերակը: Համոզված եմ, որ կկարողանանք ավարտել մրցաշրջանը և Լա Լիգայում, և եվրոգավաթներում», - ասել է Լա Լիգայի ղեկավարը:

Նշենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է 27-րդ տուրից հետո: Լիգայի ղեկավարները ցանկանում են մրցաշարը վերսկսել հունիսի 6-ից, սակայն ֆուտբոլիստների մեծ մասը դեմ է այդ որոշմանը՝ համարելով, որ այդ ժամանակ դեռևս անվտանգ չի լինի երկրում կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ: