ՖԻՖԱ-ն 500 հազար դոլարի օգնություն ցույց կտա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, առաջիկա օրերին 150 մլն դոլարի ֆինանսական օգնություն ցույց կտա իր անդամ 211 ազգային ֆեդերացիաներին: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Նորմալ պայմաններում ֆեդերացիաները գումարները ստանում են, երբ պահպանում են պահանջվող բոլոր սկզբունքները: Դրա փոխարեն ՖԻՖԱ-ն աջակցելու նպատակով կփոխանցի գումարներ ֆեդերացիաներին, որպեսզի պաշտպանի ֆուտբոլը բոլոր երկրներում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ֆեդերացիային առաջիկա օրերին կփոխանցվի 500 հազարական դոլար, ինչպես նաև 2019-2020թթ ծրագրով նախատեսված գումարները», - նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ ազգային ֆեդերացիաների մեծ մասը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջև են հայտնվել, ուստի որոշվել է անխտիր օգնություն ցույց տալ բոլորին: