Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դրոշն այրելը, այո՛, պահանջատիրության դրսևորման մի ձև է․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել, չի դատապարտել, հատուցմանը թուրքական պետականությունը պատրաստ չէ, «մենք ինքներս էլ չենք կարող այդպիսի պետականությունն ընդունել որպես ժամանակից աշխարհին կամ պետությանը բնորոշ երևույթ»։ Այս մասին «Ա1+»ի զրույցում նշեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ,  ՀՅԴ մասնագիտական, ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը։

«Չափազանց կարևոր է, որ ներկա փուլում պահանջատիրությունը կոնկրետ գործողությունների վերածվի, այն է՝ հատուցման գործողությունների։ Ինչ վերաբերում է դրոշն  (Թուրքիայի - հեղ․) այրելուն, այո՛, դա պահանջատիրության դրսևորման մի ձև է»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանը։
 
Թուրքական իշխանությունները, ըստ գործչի, ոչ միայն պետք է ներողություն խնդրեն, այլ նաև քննարկեն հայ ժողովրդին, Հայաստանին հատուցելու հարցը, և ի տարբերություն այլ ցեղասպանությունների՝ Հայոց ցեղասպանությունն ուղեկցվել է տեղահանությամբ․ դա ավելի խորքային է։
 
ՀՅԴ գործիչը դժգոհ էր գործող իշխանությունների քայլերից՝ ապրիլի 24-ի միջոցառումներին ուղղված․
 
«Մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում համազգային կազմակերպությունները կամ քաղաքակյան կուսակցությունները չունեն հնարավորություն իրենց ցանկությունը ծաղկեպսակի տեսքով արտահայտելու այսօրվա սահմանափակումների պայմաններում։ Ի՞նչ է՝ ստացվում է, որ Հայաստանի գործող քաղաքական ղեկավարությունը պետք է ունենա այդ հնարավորությունը, իսկ քաղաքական կուսակցությունները, համազգային կազմակերպությունները չե՞ն կարող դա իրականացնել»։
 
Հարգանքի տուրք մատուցելու համար ՀՅԴ-ականները ստիպված գնացել են Կոմիտասի անվան պանթեոն։
 
Մանրամասները՝ տեսանյութում։