Բացել լրահոսը Փակել լրահոսը
zpics1_naturalgas_2418818_672463304
A A
Պաշտոնական

Կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բաժանորդների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության՝ տեղեկացնում են, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ  3 օրվա ընթացքում սպառած գազի դիմաց չվճարելու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի ։