Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ու քաղաքը լռեց, մթնեց, զանգերն հնչեցին՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել (տեսանյութ)

Մի քանի րոպե Երեւանը մութ էր։ Ու թեեւ ոչ բոլորն էին անջատել իրենց տան լույսերը, ակնհայտ էր, որ քաղաքը միասին է՝  Ավանից մինչեւ Աջափնյակ, Էրեբունիից մինչեւ Նորք։  

Քաղաքը ոգեկոչում է 1915թ զոհերի հիշատակը՝ մեկը մոմով, մեկը՝ լապտերիկով, մեկն՝ աղոթքով։ Լռության մեջ եկեղեցու զանգերի ղողանջն է լսվում։

105  տարի անց՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Վաղը դեպի Ծիծեռնակաբերդ բարձրանալ կթույլատրվի շատ քչերին,  բայց  մտքով այնտեղ կբարձրանան բոլորը, իսկ երեկոյան կրկին պատուհանների գոգին կհայտնվեն մոմերը՝  1․5մլն անմեղ զոհերի հիշատակին։