Լեւոն Արոնյանը կմասնակցի Ազգերի լիգայի առցանց առաջնությանը
A
A
Աջակցիր «Ա1+»-ին
ՀՀ առաջատար շախմատիստ Լեւոն արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում մայիսի 5-ից 10-ը կմասնակցի Ազգերի լիգայի առցանց առաջնությանը:
Բացի Արոնյանից Հին Աշխարհամասը ներկայացնելու են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Կրժիշտոֆ Դուդան, ուկրաինուհի Աննա Մուզիչուկը եւ վրացի Նանա Ձագնիձեն:
Թիմի ավագը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն է:
Թիմային այս մրցաշարը նախաձեռնել են ՖԻԴԵ-ն եւ Chess.com-ը, որին մասնակցում են վեց հավաքականներ՝ Եվրոպա, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան եւ Մնացած աշխարհ: