A
A
Ուղիղ. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Դին Լիժեն. առցանց շախմատի մրցամարտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նախաձեռնությամբ անցկացվող շախմատի առցանց սուպերմրցաշարում այսօր տեղի կունենան 3-րդ տուրից մնացած երկու հանդիպումները:
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը կմրցի աշխարհի գավաթակիր, չինացի Դին Լիժենի հետ: Երկու շախմատիստները երկու տուրից հետո վաստակել են 4-ական միավոր և բաժանում են 4-5-րդ տեղերը: Հաղթողը միավորներով կհավասարվի երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրային: Աղյուսակը 8 միավորով առայժմ գլխավորում է Մագնուս Կառլսենը:
Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Դին Լիժեն մրցամարտը կմեկնարկի ժամը 18:00-ին: Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև.