Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Օպերատորները դեմ չեն եղել,որ ապրիլքսանչորսյան sms-ները լինեն անվճար, օրենսդրությունը թույլ չի տալիս (տեսանյութ)

Այսօր ժամը 21։00-ից կսկսվեն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում վտանգավոր է  քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այդ իսկ պատճառով, ինչպես արդեն հայտարարվել է,  Կառավարությունը հանդես է եկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խորհրդանշական ներկայություն ապահովող նախաձեռնությամբ։

Այսօր ժամը 21։00-ից երեք րոպեով կղողանջեն Հայաստանում բոլոր եկեղեցիները։ Նույն ժամին բոլորը կարող են մարել իրենց բնակարանների լույսերը, և վառեն բջջային հեռախոսների  լապտերները։

Լուսավառ ոգեկոչման րոպեն կխորհրդանշի մեր միասնական ներկայությունը անմար կրակի մոտ։ Այդ ընթացքում Ծիծեռնակաբերդի բարձունքից կտրվի խորհրդանշական արձագանք ի նշան մեր միասնականության և անմեղ զոհերի հիշատակի։

Կառավարությունում հրավիրված ասուլիսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Երեկոյան ժամը 22։00-ից մինչև լուսաբաց՝ 06։00-ին տեղի կունենա գեղարվեստական ծրագիր։
«Ըստ էության մեր ստեղծագործական հանրությունը ամբողջ ժողովրդի անունից իր հարգանքի տուրքը կմատուցի երաժշտական կատարումներով»,- ասաց Արա Խզմալյանը։

«Ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումներից մեկն էր, որը կարող էր լինել»,- արձագանքեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Վաղը՝ առավոտյան 08։00-ից  քաղաքացիները Հայաստանից և Արցախից կարող են 1915 համարին ուղարկել հաղորդագրություն նշելով իրենց անուն, ազգանունը  և երեկոյան  Ծիծեռնակաբերդի սյուներին  լուսապատկերի  միջոցով կտեսնեն իրենց անուն, ազգանունը։ Սա կխորհրդանշի մասնակցության մասին։

Իսկ սփյուքում ապրող հայերը կարող են + 374 33 1915 00 համարին ուղարկել հաղորդագրություն։ Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել 5 անուն, ազգանուն։ Ցանկալի է, որ հայատառ գրեն։

 Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը լինելու է 1 դրամ։

«Որոշակի օրենսդրական գործողությունների արդյունքում է, որ չի թույլատրվում անել բացառապես անվճար։ Մեր օպերատորները համաձայն էին այն անվճար իրականացնելու համար»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։