Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի 8 շախմատիստ հայտավորվել է Եվրոպայի առցանց առաջնությունում

Շախմատի եվրոպական ֆեդերացիան մայիսի 16-31-ը կանցկացնի արագ շախմատի Եվրոպայի առցանց առաջնություններ:

Արդեն հայտնի են մասնակիցների նախնական կազմերը: Ուժեղագույնների խմբում (2300-ից բարձր վարկանիշ ունեցողներ) արդեն հայտ են ներկայացրել 65 շախմատիստ-շախմատիստուհի: Դրանց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Մովսիսյանն ու Աննա Սարգսյանը:

Սկզբում մասնակիցները կմրցեն շվեյցարական մրցակարգով, իսկ լավագույն 16 շախմատիստները նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին ու մրցանակակիրներին: 

Առաջին տեղը կստանա 1200 եվրո պարգևավճար, 2-րդը՝ 800, 3-րդը՝ 700, 4-րդը՝ 600: Քառորդ եզրափակիչում պարտություն կրած շախմատիստները կպարգևատրվեն 400-ական, իսկ 1/8 եզրափակիչինը՝ 300-ական եվրոյով:

Ցածր խմբերում հանդես կգան Հայաստանի ևս 6 շախմատիստ: Նրանց թվում են գրոսմայստեր Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Առաջնության առաջին օրը մասնակիցները կանցկանեն 7-ական պարտիա: Եզրափակիչ փուլ մտած շախմատիստները երկրորդ օրը 8 տուրով կորոշեն մրցանակակիրներին:

Հավելենք, որ տարբեր խմբերի մրցաշարերը տեղի կունենան տարբեր օրերին: Ուժեղագույնների խումբը կկայանա մայիսի 29-31-ը: