Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+federer
A A
Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը ցանկանում է մրցել թենիսիստուհիների հետ

Աշխարհի չորրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն առաջարկել է իրար միացնել կանանց և տղամարդկանց թենիսը:

«Պարզապես հետաքրքիր է: Միայն ե՞ս եմ կարծում, որ եկել է ժամանակը միավորելու կանանց և տղամարդկանց թենիսը և դառնալ մեկ ընդհանուր կառույց», - իր Իստագրամում գրել է շվեյցարացի թենիսիստը:

Կանանց թենիսի երկրորդ ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպը, անմիջապես արձագանքել է Ռոջեր Ֆեդերերին և պատասխանել. «Ոչ, դու մենակ չես»:

Նշենք, որ պրոֆեսիոնալ թենիսիստների միությունը հիմնադրվել է 1972 թվականին, իսկ կանանցը՝ մեկ տարի հետո: