Պատգամավորը հայտարարում է, որ հոլիվուդյան հայազգի պրոդյուսերի խափանման միջոցի համար գումար չի վճարել
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆբ-յան իր էջում գրել է․
Կարևոր ա..
Մամուլում և համացանցում տեղ գտած այն նյութերը, թե ես անձնական երաշխավորություն եմ ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար և 500 հազար դրամ գումար վճարել, չի համապատասխանում իրականությանը։
Ես բաց եմ եղել իմ գործունեության հենց սկզբից, պատասխանել իմ անձի և իմ գործունեությանն առանչվող ցանկացած հարցի։ Շնորհակալ եմ այն լրագրողներին, ովքեր զանգահարել են ինձ և ճշտել տեղեկատվությունը։
Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ ես Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար անձնական երաշխավորություն չեմ ներկայացրել։
Սիսակ Գաբրիելյանը եւս հերքում է.
«❗️❗️❗️ԿԱՐԵՎՈՐ.. Սիրելի քաղաքացիներ, սույնով տեղեկացնում եմ, որ ես անձնական երաշխավորություն ՉԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ, դրա համար նախատեսված օրենքով սահմանված 500 հազար դրամ գումարը բնականաբար ՉԵՄ ՎՃԱՐԵԼ ու ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ներկայացնել նման երաշխավորություն: Ամբաստանյալի պաշտպանը արդեն տվել է պարզաբանում, բայց նպատակահարմար համարեցի ևս մեկ անգամ իմ էջում տեղեկացնելու: Լինքը մեկնաբանությունում.. Առողջ եղեք...»