ՖԻԴԵ-ն շախմատի առցանց թիմային մրցաշար է մտածել. Գարի Կասպարովը կգլխավորի թիմերից մեկը
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան Chess.com օնլայն պլատֆորմի հետ համատեղ մայիսի 5-10-ը կացկացնի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկություն։ Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարը կանցնի արագ շախմատի մրցակարգով, 6 հավաքական թիմերի միջև՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, աշխարհի և Եվրոպայի հավաքականներ։ Թիմերի կազմերը դեռ հայտնի չեն, սակայն արդեն լուրեր կան, որ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպորովը գլխավորելու է Եվրոպայի հավաքականը: Կմասնակցեն նաև աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը:
Ի դեպ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը հայտարարել է, որ շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությունը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին, սակայն Chess.com կայքը ի պատասխան նշել է, որ իրենք ոչ մի կապ չե տեսնում մրցաշարի և պատմական այդ իրադարձության միջև: