A
A
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվեց աշուն
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 8-ը՝ Մոսկվայում: Այս մասին հայտնում է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Առաջնությունը նախապես պլանավորված էր անցկացնել ապրիլի 4-12-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն տեղափոխել էր հունիսի 13-21-ը: Հաշվի առնելով այն, որ վարակի տարածումը դեռևս չի նահանջում, եվրոպական ֆեդերացիան որոշել է առաջնությունն տեղափոխել խորը աշուն: