Կորոնավիրուս. հակադոպինգային 13 լաբորատորիաներ փակվել են
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային հակադոպինգային գործակալության՝ WADA-ի 13 լաբորատորիաներ ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը: Այդ մասին հայտնում է գործակալության պաշտոնական կայքը:
Վերջին լաբորատորիան, որը փակվել է, գտնվում էր Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Ավելի վաղ այդ մասին հայտնել էին Անկարայի, Լոս Անջելեսի, Մոնրեալի, Ռիո դե Ժանեյրոյի, Դոհայի, Բարսելոնայի, Բուխարեստի, Լոնդոնի, Մադրիդի, Փարիզի, Հռոմի և Բլումֆոնտեյնի (ՀԱՀ) հակադոպինգային լաբորատորիաները։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:
Իսկ ահա Հելսինկիի, Աթենքի, Նյու Դելիի և Բանկոկի լաբորատորիաները զրկվել են արտոնագրերից։ Դրանք նույնպես կասեցրել են իրենց գործունեությունը:
Նշենք, որ WADA-ի տրամադրության տակ գտնվում են 30 հակադոպինգային լաբորատորիաներ: Առայժմ շարունակում են գործել Սիդնեի, Զեյբերսդորֆի (Ավստրիա), Գենտի, Պեկինի, Քյոլնի, Կրեյշայի (Գերմանիա), Տոկիոյի, Սեուլի, Օսլոյի, Վարշավայի, Ստոկհոլմի, Լոզանի և Սոլտ Լեյք Սիթիի հակադոպինգային կենտրոնները: