Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess virtual
A A
Սպորտ

Magnus Carlsen Invitational շախմատի մրցաշարում երկու տուրից հետո եռիշխանություն է

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նախաձեռնությամբ անցկացվող Magnus Carlsen Invitational շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան 2-րդ տուրի վերջին երկու մրցամարտերը:

Աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի խաղաց աշխարհի գավաթակիր Դին Լիժենի, իսկ Յան Նեպոմնյաշչին՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մրցամարտերի հաղթողներին որոշելու համար անցկացվեցին կայծակնային շախմատի լրացուցիչ պարտիա՝ արմագեդոնի կանոններով: Այստեղ հաջողության հասան ամերիկացի և ֆրանսիացի շախմատիստները:

Այդպիսով, կայացած երկու տուրից հետո 5-ական միավոր են վաստակել Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նրանցից մեկ միավոր քիչ ունեն Դին Լիժենն ու Հիկարու Նակամուրան:

Վաղը կկայանան 3-րդ տուրի առաջին երկու մրցամարտերը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը կհանդիպի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ: Հիկարու Նակամուրան ուժերը կչափի իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: