Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն պարտավորվել է վճարել ազգային ֆեդերացիաներին հասանելիք գումարները 

Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, այսօր կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում միության անդամ 55 ազգային ֆեդերացիաներին ներկայացրել է մարտի կեսերին ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ՈՒԵՖԱ-ն ներկայացվել է ազգային հավաքականների և ակումբների մասնակցությամբ մրցաշարերի հնարավոր օրացույցների տարբերակները: Միությունը նաև հաստատել է հեթ-տրիկ ծրագրի՝ ազգային ֆեդերացիաներին հասանելիք գումարներն ըստ պլանի վճարելու պատրաստակամությունը:

Ազգային ֆեդերացիաներին տրվել են խորհրդատվական ցուցումներ, ըստ որոնց խիստ ցանկալի է ավարտին հասցնել ազգային առաջնությունները և գավաթի խաղարկությունները:

Վերոնշյալ թեմաների վերաբերյալ որոշումներն ՈՒԵՖԱ-ն կկայացնի հինգշաբթի կայանալիք գործադիր կոմիտեի նիստի ընթացքում: