A
A
Մեծ Բրիտանիայի թագուհին 94 տարեկան է․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 21-ին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը տոնում է ծննդյան 94-րդ տարեդարձը։
Այս տարի թագուհու ծննդյան օրը ավանդական արքայական հրացանազարկեր չեն հնչի՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորած։ Արդեն հաստատվել է նաեւ, որ հունիսին անցկացվող ավանդական շքերթը, որով նշվում է թագուհու ավանդական ծննդյան արարողությունը, տեղի չի ունենա:
Թագուհուն ընտանիքի անդամները կշնորհավորեն Zoom հավելվածի միջոցով։
Նշենք, որ Եղիսաբեթ երկրորդը համարվում է ամենաերկար կառավարող միապետը։























