Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa
A A
Սպորտ

ՖԻՖԱ-ն 1 միլիարդ դոլար կհատկացնի կանանց ֆուտբոլին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ անկախ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ֆինանսական ճգնաժամից, կազմակերպությունը կկատարի իր խոստումը և կանանց ֆուտբոլի զարգացման համար կտրամադրի 1 միլիարդ դոլար:

«Ֆեդերացիան վաղուց է հատկացրել այդ գումարները, ուստի ծրագրի ֆինանսավորման վրա չի կարող ազդել ներկայիս ճգնաժամը: Այդ գումարները կօգտագործվեն կանանց ֆուտբոլի տարբեր ուղղություներում՝ սկսած մրցումների անցկացումը, վերջացրած զարգացման, մարքեթինգային ծրագրերի կազմումն ու կազմակերպչական այլ աշխատանքները», - ՖԻՖԱ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է անգլիական The Guardian-ը:

Հավելենք, որ այդ գումարը նախատեսված է 2020-2022 թվականների համար: