Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+federer
A A
Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը մրցակցին պատմել է, թե ինչպես է ընթանում ծնկի վնասվածքի ապաքինումը

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը աշխարհի 2-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ առցանց զրույցի ժամանակ խոստովանել է, որ իրեն ձեռնտու է կորոնավիրուսի պատճառով թենիսի մրցաշարերի հետաձգումը: 

«Այն, որ այժմ շատ ժամանակ եմ անցկացնում տանը, իր դրական կողմն ունի: Ես ոչ ստրես եմ տանում, ոչ էլ շտապում, պարզապես ցանկանում եմ, որ ծունկս առողջանա, իսկ թե երբ կվերադառնամ կորտ, այնքան էլ կարևոր չէ: Ամեն օր մի քիչ գնդակով հարվածում եմ պատին, վերականգնողական վարժություններ եմ անում: Չգիտեմ, քանի անգամ ես վիրահատել ծունկդ, սակայն սա իմ երկրորդ վիրահատությունն էր: Այն նորմալ է անցել, սակայն ես չէի ցանկանա նույն փորձությունների միջով անցնել երրորդ անգամ», - ասել է անվանի թենիսիստը:

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերն ծնկի վիրահատության է ենթարկվել այս տարվա փետրվարին: Չնայած երկարատև ընդմիջմանը, նա պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը: