Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը լավագույնն է ազատ ֆուտբոլիստների մեջ
Աջակցիր «Ա1+»-ինԼեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» Մյունխենի «Բավարիա» ճանաչվել է լավագույն տրանսֆերն ազատ կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների մեջ: Այդ մասին հայտնում է ESPN հեռուստաալիքը:
Այդ տեղափոխությունը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ Ռոբերտ Լևանդովսկին չի երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ կնքած պայմանագիրը և առանց փոխհատուցման դարձել է «Բավարիայի» ֆուտբոլիստ: Նա մյունխենյան թիմի կազմում անցկարել է 276 հանդիպում, որոնցում խփել է 232 գոլ:
Երկրորդ լավագույն նման տեղափոխություն ճանաչվել է իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի 2011 թվականի տրանսֆերը «Միլանից» դեպի «Յուվենթուս»: Երրորդում անգլիացի պաշտպան Սոլ Քեմբելն է, որը 2001թ «Տոտենհենից» անվճար տեղափոխվել էր «Արսենալ»:
Առաջին քառյակը եզրափակում է իսպանացի Լուիս Էնրիկեն, որը 1996թ Մադրիդի «Ռեալից» ազատորեն մեկնել էր «Բարսելոնա»: Ուշագրավն այն է, որ բոլոր այս տրանսֆերները կատարվել են բավականին սկզբունքային հակառակորդներ համարվող ակումբների միջև:
Նշենք, որ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակն ուժի մեջ է մտել 1995 թվականի դեկտեմբերից, երբ բելգիացի ֆուտբոլիստ Ժան-Մարկ Բոսմանի դատական գործն իր ակումբի նկատմամբ ավարտվել էր խաղացողի օգտին, և նա ազատ կարգավիճակ էր ստացել տեղափոխվելու այլ ակումբ: