Դանակահարություն Գուգարք գյուղում․ տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 15-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողներն անմիջապես պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել էր Գուգարք գյուղում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։
Իրավապահները պարզեցին նաև, որ գյուղի 4-րդ փողոցում տղամարդուն վնասվածքները պատճառել էր 15-ամյա մի պատանի։
Պատանին նույն օրը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով խմբին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: