Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ. Ֆաբիանո Կարուանա – Յան Նեպոմնյաշչի. վիրտուալ շախմատի մրցամարտ (տեսանյութ)

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նախաձեռնությամբ անցկացվող վիրտուալ շախմատի սուպերմրցաշարում այսօր կկայանան 1-ին տուրի մյուս երկու հանդիպումները:

Առաջին երկու մրցախաղերից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է չինացի Դին Լիժենը, որը հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային: Մագնուս Կառլսենը վաստակել է 2 միավոր, քանի որ նա ամերիկացի Հիկարու Նակամուրային պարտուայն է մատնել լրացուցիչ 5-րդ պարտիայում:

Այսօր աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան կմրցի Յան Նեպոմնյաշչու, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ Անիշ Գիրիի հետ: Ամերիկացի և ռուսաստանցի շախմատիստների հակամարտությանը շախմատասերները կարող եք հետևել նաև մեր կայքէջում.