Բացել լրահոսը Փակել լրահոսը
գեղարքունիք
A A
Հասարակություն

Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆբ-յան իր էջում տեղեկացնում է․

Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.

Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։

Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։

Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք։