Բացել լրահոսը Փակել լրահոսը
94149093_666059467565795_4006341306115686400_n
A A
Հասարակություն

Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացված բուժանձնակազմի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Երեկ Գյումրու բժշկական կենտրոնի 29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական։ Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ:

Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ: Մասնավորապես, ամեն օր իրականացվում են ախտահանումներ, բուժանձնակազմը եւ այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր:

Հիվանդանոցի ընդունարանում իրականացվել են համապատասխան նշումներ, որոնք ապահովում են այցելուի եւ աշխատակցի սոցալական հեռավորությունը: Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի: Գյումրու ԲԿ ղեկավարությունը խնդրում է պահպանել առողջապահության նախարարության եւ պարետատան կողմից տրվող ցուցումները՝ համավարակի տարածումը կանխելու համար:

Գյումրու Բժշկական Կենտրոնի մամուլի ծառայություն