Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լին Թրեյսի
A A
Պաշտոնական

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդես է եկել առաջարկությամբ (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդես է եկել առաջարկությամբ․

Չնայած նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ստեղծված մարտահրավերներին՝ մեզ հասնում են բազմաթիվ դրական պատմություններ այն մասին, թե Հայաստանում մարդիկ ինչպես են միմյանց օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում։

Դեսպան Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին հենց ձեզնից։ Գրեք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին։
Ձեր գրառումներում նշեք ԱՄՆ դեսպանատանը՝ @usembarmenia և օգտագործեք #AllTogether հեշթեգը, իսկ մենք կտարածենք դժվարին իրավիճակում տոկունությունը պահպանելու մասին ձեր պատմությունները։
Ի վերջո, այս պայքարում մենք բոլորս միասին ենք։